Արմինֆո.Անցած օրվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 063 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 21 մարդու մոտ (թեստը հանձնածների 1%), ապաքինվել է 55 հիվանդ, մահացել է՝ 3-ը:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 2 205 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 977 286 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 422 540 դեպք (թեստը հանձնողների թվի 14,2% - ը), առողջացածների թիվը հասել է 410 042-ի (97%), մահվան ելքերի թիվը՝ 8 616 (2%):