Արմինֆո.Կրեմլում ոչ մի գործողություն չեն ձեռնարկում ՌԴ-ին միանալու հանրաքվեի մասին Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի հայտարարության աջնչությամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
"Ես չեմ կարող որեւէ դիրքորոշում հայտնել, մենք այդ առումով ոչ իրավաբանական, ոչ այլ գործողություն չենք ձեռնարկել, բայց, միեւնույն ժամանակ, տվյալ դեպքում խոսքը Հարավային Օսիայի ժողովրդի կարծիքի արտահայտման մասին է, մենք հարգանքով ենք վերաբերվում դրան", - լրագրողներին ասել է Պեսկովը, հաղորդում է "ՌԻԱ Նովոստին":
Բիբիլովի այդ հայտարարությանը արձագանքել են նաև Վրաստանում։ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Վրաստանը չի ընդունում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու կապակցությամբ Ցխինվալի տարածաշրջանում հանրաքվե անցկացնելու մասին խոսակցությունները: Սակայն, Վրաստանի պաշտոնատար անձանց խոսքով, երկիրը դրան ուժային մեթոդներով չի արձագանքի։
Ավելի վաղ Բիբիլովը հայտարարել էր, որ հանրապետությունն առաջիկայում իրավաբանական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի կազմ մտնելու համար: Բիբիլովը նշել է, որ այդ "ռազմավարական նպատակը" կյանքի կոչելու հնարավորություն եղել է դեռ 2014 թվականին, երբ Ղրիմը վերամիավորվեց ՌԴ-ի հետ՝ հանրաքվեի արդյունքում: Բիբիլովի խոսքով ՝ Հարավային եւ Հյուսիսային Օսիայի միավորման դեպքում միասնական սուբյեկտը կարող է կոչվել Օսիա-Ալանիա։