Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հանդես է եկել
հայտարարությամբ Սերյոժա Ավետիսյանի մահվան առնչությամբ:
«Սգում ենք ողջ հայ ժողովրդի հետ միասին: Մինչեւ վերջին րոպեն մենք բոոլորս հույս ունեինք եւ աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ եւ ռուս բժիշկները: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, թեեւ մենք բոլորս սպասում ու հավատում էինք դրան: Երեխայի կորուստը սարսափելի վիշտ է: Չկան այնպիսի բառեր, որոնք կարող են ամոքել սարսափելի ողբերգության ցավը: Բայց այդ պայմաններում էլ պետք է մարդ մնալ: Մեծամասնությունը դա գիտակցում է: Սուգը ողբ է եւ աղոթք: Մենք բոլորս պետք է տեղի ունեցած ողբերգությունից դասեր քաղենք եւ անենք ամեն ինչ, որ նման բան այլեւս չկրկնվի: Կարող ենք հավաստիացնել, որ հանցագործը եւ նրանք, ովքեր նրա թիկունքին կարող էին լինել, արժանի պատիժ կստանան»,- ասվում է Ռուսաստանի դեսպանության հայտարարության մեջ:
Վեց
ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19-ին: Չնայած բժիշկների ջանքերին,
երեխայի կյանքը չի հաջողվել փրկել: Հունվարի 12-ին Գյումրիում հանցագործը
գնդակահարել էր Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Հանցագործությունը կատարելու
համար մեղադրվում է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը: