Արմինֆո.Ֆիզիկական ոչնչացումից խուսափելու համար Արցախում առաջարկում են հանրաքվե անցկացնել՝ ՌԴ կազմում ընդգրկվելու շուրջ։
Ասկերանի շրջանի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը «Ֆեյսբուքի» իր էջում, մասնավորապես, գրել է.
«Ստեղծված իրավիճակում, երբ ՀՀ-ն ակնհայտորեն անթաքույց հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորի՝ իր իսկ կողմից ստանձնած (միջազգային հանրության կողմից լուռ համաձայնությամբ ընդունված) պարտավորություններից՝ «խաղաղության, եղբայրության դարաշրջան» թևակոխելով բազմադարյան թշնամիների հետ, իլյուզիաներով չտառապենք և գործի անցնենք: Արցախահայության ֆիզիկական բնաջնջումից խուսափելու, բզկտված, հոշոտված Արցախի «մնացորդները» փրկելու ակնկալիքով պատկան մարմիններին առաջարկում եմ ստեղծել համատեղ աշխատանքային խումբ հանրության հարգված, ճանաչված գործիչների ընդգրկմամբ՝ քննարկելու հետևյալը. գնահատել ռիսկերը և հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել համապետական հանրաքվե՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու խնդրանքով: Գործել օր առաջ: Անհապաղ», - գրել է Բարսեղյանը: