Արմինֆո. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը Ռուսաստանի միակ այլընտրանքի տեսքով ներկայացնելը ներքաղաքական գործոնի համանման մեխանիզմ է։ Նույն կերպ Հայաստանում "նախկինների" եւ "ներկաների" նկատմամբ այլընտրանքի հանգեցումը վերջին տարիներին ապահովել է գործող բացարձակ տգետ կառավարության գոյությունը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ վերլուծաբան Սարո Սարոյանը։
"Այսօր մեզ վախեցնում են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ արտաքին քաղաքական ընտրությամբ այնպես, ինչպես վախեցնում էին ներկայիս անգրագետ եւ նախկին գողական իշխանության միջեւ ընտրությամբ։ Եվ այդպիսով փորձում են հիմնավորել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հայեցակարգի իրականացման տրամաբանությունն ու անհրաժեշտությունը՝ Հայաստանի պետական շահերի զոհաբերման հաշվին։ Դրանով իսկ խնդիր է դրվում մոլորեցնել հասարակական կարծիքը, համապատասխանաբար, ներուժը այն աստիճանի, որը երկու չարիքից փոքարգույնն ընտրելուց զատ այլ ընտրություն չի թողնում", - նշել է նա։
Վերլուծաբանի կարծիքով՝ նման դիսկուրսի մեջ ներգրավվելը, նման այլընտրանքի դիտարկումը նման ոգով ինքնըստիինքյան նշանակում է հայոց պետականության թաղում՝ սեփական ձեռքերով: Իրականում, ըստ Սարոյանի, նման այլընտրանքի ոչ մի անհրաժեշտություն այսօր չկա, ինչպես երեկ չկար "սևերի" ու "սպիտակների" միջև այլընտրանքի անհրաժեշտություն։ Այս լույսի ներքո՝ նա նշել է, որ Փառուխ գյուղում հայկական ոչ մեծ ռազմական հակազդեցությունը վայրկենապես ի չիք դարձրեց արտաքին ստվերային պայմանավորվածությունները՝ գոլորշիացնելով Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընտրության անհրաժեշտությունը։
Վերլուծաբանի կանխատեսմամբ՝ այն դեպքերում, երբ արտաքին ուժերին հաջողվում է ապակողմնորոշել սեփական ֆոբիաների զոհ դարձած մի ողջ ազգի, նրանց համար առանձնապես դժվարոթյուն չի ներկայացնում իշխանությունը փոխել այդպիսի երկրներում։ Այդ թվում՝ հենց այն նույն "սեւերով": Իսկ Հայաստանի պարագայում՝ այն, գործնականում, վերածել թուրքական վիլայեթի ՝ ձեւի համար պահպանելով պետականության մի երկու ատրիբուտ։ Ըստ Սարոյանի, միայն սեփական ուժերին ապավինելն է թույլ տալիս խուսափել նման "ընտրության" հեռանկարից։ Ինչի վառ վկայությունն են Արցախի Փառուխ գյուղի շուրջ վերջին իրադարձությունները։
"Ես տարիներ շարունակ պնդել և հիմնավորել եմ մեր ազգային անվտանգությունը, առաջին հերթին, սեփական ուժերով ապահովելու անհրաժեշտությունը։ Այս գործընթացին դրսից աջակցություն հնարավոր է և բացառապես հետևանք է արտաքին ուժերին ապավինելու հնարավորությունն իսկ անտեսող մեր սեփական պահվածքի։ Բայց ահա, անտեսելով ակնհայտ իրողությունները, որոշ հայ "մտավորականներ" դեռեւս պնդում են հայ ժողովրդին թուրքական յաթաղանից փրկելու որոշ արտաքին ուժերի պատրաստակամության-վճռականության մասին։ Այդ մարդիկ պատրաստ են անդունդ տանել ողջ ազգին, իրենք իրենց, միայն թե կասկածի տակ չդրվի սեփական անսխալականությունը։ Ի դեպ, նրանցից ոմանք, արդեն իսկ հայտնվելով անմիջական վտանգի մեջ, սկսել են հանդես գալ արմատական, ազգայնական դիրքերից։ Միանգամից ասեմ՝ այդ ամենը ժամանակավոր է: Եվ հենց որ համապատասխան արտաքին ուժերը մի փոքր հետ քաշեն այդ վտանգը, այդ մարդիկ անմիջապես զոհաբերելու են ազգային միասնության գաղափարը։ Մեր խնդիրն այս ֆոնին՝ նման մարդկանց հայտնաբերումն է ՝ ապագայում այն մարդկանց ընտրելու նպատակով, ովքեր կարող են Հայաստանը դուրս բերել ներկայիս բարդագույն իրավիճակից։ Որում Հայաստանը հայտնվել է երկրի անվտանգության ապահովումն արտաքին ուժերին վստահած մեր կառավարիչների տգիտության հետևանքով", - ամփոփել է վերլուծաբանը։