


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հեռախոսազրույցում Գյումրիի ողբերգության բազմակողմ և օբյեկտիվ համատեղ հետաքննության համոզմունք է հայտնել:
Գյումրիում հայ ընտանիքի ողբերգական սպանության առնչությամբ Բորդյուժան ցավակցություն է հայտնել զոհվածներին հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, խոսակցության ընթացքում քննարկվել են նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերյան նստաշրջանում ընդունված որոշումների իրականացման հարցերը`ՙռազմական համագործակցությանը, ինչպես նաև հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում իրավիճակին վերաբերող մասով՚: Ընդգծվել է լարվածության նվազեցման անհրաժեշտությունը և հակամարտության խաղաղ կարգավորման անայլընտրանքայնությունը:


