Արմինֆո.Հայաստանը դառը դաս է ստացել։ Եվ այսօր մեզ մնում է միայն յուրացնել մեզ տրված այդ դասը, ճիշտ հետևություններ անել և գտնել այդ կորուստների դառնությունը հաջողության փոխակերպելու կարողություն։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։
"Մեր կուսակցությունն այդ ամենի մասին խոսել է դեռ պատերազմից առաջ։ Մենք զգուշացրել ենք մեր պետականության համար սպառնալիքների, Արցախին սպառնացող վտանգների մասին։ Այն ժամանակ մեզ ոչ ոք չլսեց, լսեք մեր առաջարկները գոնե հիմա, և գուցե հնարավոր լինի փրկել այն, ինչ դեռ կարելի է փրկել։ Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, կանխատեսելի էր դեռ տարիներ առաջ։ Եվ եթե ադրբեջանական սադրանքները, հարձակումներն ու ագրեսիան ինչ-որ մեկի մոտ այսօր շոկ են առաջացնում, եթե ինչ-որ մեկի համար դա նորություն է, ապա ինձ մոտ այդ ամենն ափսոսանք է առաջացնում", - ընդգծել է նա։
Հայ հասարակության որոշ մասի շփոթմունքը արցախահայության նկատմամբ Ադրբեջանի և Ռուսաստանի գործողությունների առնչությամբ, Խզմալյանի կարծիքով, խոսում է այն մասին, որ քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև քաղաքական կուսակցություններն այդպես էլ չեն գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի հետ վերջին քառորդ դարում։ Հետեւություններ չեն արվել, նույնիսկ, Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայից հետո, ինչը կարող է միայն ափսոսանք առաջացնել հայ ազգի նկատմամբ։
Վերադառնալով Արցախի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ քաղաքական գործիչն այն բնութագրել է որպես Հայաստանի և Արցախի նկատմամբ վերջին տասնամյակների գործողությունների օրինաչափ շարունակություն։ Գործողություններ՝ որպես Ռուսաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք։ Այդուհանդերձ, նրա կանխատեսումներով, այդ պայմանավորվածությունները նրանց մասնակիցներին չի հաջողվի ավարտին հասցնել։ Նույնիսկ այսօրվա թուլության, մնացած աշխարհից Հայաստանի մեկուսացվածության պայմաններում։
"Համոզված եմ, որ մեր թշնամիների ծրագրերից զատ, գոյություն ունեն նաեւ քաղաքակիրթ աշխարհի պատկերացումներ ու ծրագրեր։ Որոնք վերաբերում են նաև Հայաստանին։ Եվ, եթե մենք արդեն որերորդ անգամ թույլ չտանք ճակատագրական սխալներ, մեզ ապուշների նման չպահենք, մեզ կհաջողվի պահպանել Հայաստանի ինքնիշխանությունը: Ավելին, մեծ հավանականություն կա, որ կհաջողվի փրկել նաև Արցախը", - նշել է նա։
Մեկնաբանելով Արցախում տիրող իրավիճակի հետ կապված Երևանի գործողություններն ու քայլերը՝ քաղաքական գործիչը դրանք բնութագրել է որպես այն բանում միանգամայն տեղավորվող, ինչի մասին ՀԵԿ-ը պնդել է վերջին տարիներին։ Այդ լույսի ներքո՝ Խզմալյանն առանձնացրել է, ըստ նրա, նախապատրաստվող դիմումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Ինչպես 44-օրյա պատերազմից առաջ, այնպես էլ հետո միջնորդների կողմից ակնկալվող ուղերձներ։
"Շատ լավ հիշում եմ, թե ինչպես դեռ բոլորովին վերջերս Ստեփանակերտում հրաժարվում էին, նույնիսկ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների հետ հանդիպումներից։ Իսկ ահա այժմ հանկարծ հիշել են, որ, պարզվում է, նման հանդիպումներն ու քննարկումները խիստ անհրաժեշտ են։ Ողջ հարցն այն է, որ հիշել են՝ կատարելով բազմաթիվ ծանր սխալներ: Ինչի համար վճարել ենք մեծ գին: Ավելին, ինչպես տեսնում ենք Փառուխ գյուղի օրինակով, շարունակում ենք վճարել նաև այսօր։ Եվ Երևանում են արդեն հասկացել, որ եկել է սխալներն ուղղելու ժամանակը։ Ինչը դրսեւորվում է այցերում եւ Բրյուսելում, Փարիզում եւ Վաշինգտոնում հանդիպումներում: Սպասենք դրանց արդյունքներին", - ամփոփել է Խզմալյանը։