Արմինֆո.Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրով: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:
"Մենք հուսով ենք, որ հենց խաղաղության պայմանագրով կավարտվի այդ իրավիճակը, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա", - ասել է Մատվիենկոն ՝ մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի եւ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրը նաեւ հաղորդել է, թե ռուսական կողմը չի բացառում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման հարցը կարող է բարձրացնել Ստամբուլում Մոսկվայի եւ Կիեւի պատվիրակությունների հանդիպման շրջանակներում: