


Մարտի 28-ին նախկին
ԽՍՀՄ-ի և աշխարհի ֆուտբոլային աստղերի միջև Երևանում կկայանա ընկերական հանդիպում,
նվիրված Երևանի «Արարատի» և ԽՍՀՄ հավաքականի կիսապաշտպան Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին:
Ինչպես հաղորդում է trud.bg կայքը, խաղին կմասնակցեն
նախկինում հանրահայտ ֆուտբոլիստներ Խրիստո Ստոիչկովը, Լոթար Մաթեուսը, Ֆրանկո
Բերեզին, Անդրեյ Շևչենկոն, Պաոլո Մալդինին, Տոտո Սկիլաչչին, Ժան-Մարի Պֆաֆֆը, Ռուդ
Գուլիտը, Զբիգնեւ Բոնեկը, Լուիշ Ֆիգուն, Ֆաբիո Կանավարոն, Ռինատ Դասաևը, Իգոր
Բելանովը, Լեոնիդ Բուրյակը, Ալեք Միխայլիչենկոն, Ալեքսանդր Չիվաձեն և ուրիշներ:
Աշխարհի
հավաքականի մարզիչը կլինի Միշել Հիդալգոն, իսկ ԽՍՀՄ հավաքականի մարզիչը` Անատոլի
Բիշովեցը:



