Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի հարևան երկրների սահմանների փոփոխություն։ Այդ մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական հայտարարությունում, որը հրապարակվել է Թելեգրամում։
"Ցանկացած ռազմական ներխուժում Հայաստան կբախվի Իրանի բանակի արձագանքին", - ընդգծել է ԻՀՊԿ հրամանատարությունը' ի պատասխան ադրբեջանական Yeni Musavat թերթի հրապարակման, որում ասվում է, թե Ադրբեջանն իրավունք ունի "վերադարձնել իր հողերը, քանի որ Հայաստանը Ադրբեջանի պատմական հողերից մեկն է":
Մարտի 24-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով շփման գիծը, ներխուժել են Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և փորձել գրավել Քարագլուխ ռազմավարական բարձունքը: Այդ տարածքները գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կոչ են արել Ադրբեջանին վերականգնել շփման գիծը մարտի 23-դրությամբ: Նախօրեին ՌԴ ՊՆ-ից հաղորդել են, որ ադրբեջանցի զինվորականները հետ են քաշվել ելման դիրքեր, մինչդեռ, ադրբեջանական կողմը հերքում է ՌԴ պաշտպանական գերատեսչության այդ հաղորդագրությունը, հավաստիացնելով, որ դա սուտ է:
Հավելենք, որ մարտի 21-ից Ադրբեջանի թշնամական գործողությունների պատճառով Արցախի ողջ բնակչությունը զրկված է գազից։