


Արմինֆո. Հայաստանում երկար ժամանակից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել։
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, անցած օրը Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 397 թեստ, որոնցից 10-ի պատասխանը եղել է դրական (0,4%), ապաքինվել է 29 հիվանդ: Այսպիսով, մարտի 28-ին ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 2364 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 968 785 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 422 468 մարդու մոտ (թեստը հանձնողների թվի 14,2% - ը), ընդ որում, ապաքինվել է հիվանդ 409 819 (97%), մահացել է՝ 8 610 (2%):



