


Արմինֆո.ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել չխորացնել Լեռնային Ղարաբաղում առանց այդ էլ լարված իրավիճակը: Այդ մասին նա հայտարարել Է մարտի 24-ին ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան ադրբեջանական կողմից Արցախի գազամատակարարումը դադարեցնելու մասին հարցին։
"Մոսկվան երկու կողմերի հետ շփումներում կոչ է անում հնարավորինս արագ լուծել այդ տարածաշրջան գազամատակարարման խնդիրը։ Համապատասխան աշխատանք է տարվում ՌԴ ԱԳՆ-ի, ՊՆ-ի, Էներգետիկայի նախարարության, Գազպրոմի գծով։ Մենք ելնում ենք այն բանից, որ չի կարելի խորացնել առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակը, և հասարակ բնակիչները չպետք է տառապեն", - նշել է նա։



