Արմինֆո. Բուլղարիայի կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բուլղարերենի, բուլղարական գրականության և մշակույթի թեմատիկայով միջազգային ամառային սեմինարներին մասնակցության հայտերի ընդունում՝ հետևյալ պայմաններով․
Սբ. Կլիմենտ Օհրիդսկի համալսարան՝ 2022 թվականի հուլիսի 10-30-ը (1 տեղ) ( www.slav.uni-s ofia.bg/index.php/summer-seminar),
Սբ. Կիրիլ և Մեթոդիոս համալսարան՝ ս.թ․ հուլիսի 11-31-ը (1 տեղ) (www.uni-vt.bg/bul/?zid=144):
Հայաստանի ԿԳՄՍՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, սեմինարը Բուլղարիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ֆինանսական աջակցությամբ կազմակերպում է Սոֆիայի համալսարանի սլավոնագիտության ֆակուլտետը:
«Սեմինարը նախատեսված է բուլղարական և սլավոնագիտության բնագավառների դասախոսների, հետազոտողների և ուսանողների, թարգմանիչների և նրանց համար, ովքեր հետաքրքրված են բուլղարերենով, Բուլղարիայի գրականությամբ, պատմությամբ և մշակույթով:
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ՝ կապ հաստատելով Վլադիմա Պոպովա-Նատովայի հետ ([email protected]/): Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է 2022 թվականի մայիսի 2-ը։ Կից՝ մասնակցության հայտաձևերը», - ասվում է հաղորդագրությունում։