Արմինֆո.Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական խաղերն այժմ շարունակվում են՝ Ուկրաինայի հետ կապված։ Իսկ հիմնական խաղացողները ՝ ուժի կենտրոնները և հենց տարածաշրջանի երկրները, շարունակում են խաղալ, մանևրել և փորձել առավելություններ ստանալ յուրաքանչյուրն իր դաշտում և սեփական հնարավորությունների սահմաններում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։
"Բաքուն, մասնավորապես, պարբերաբար փորձում է հրահրել եւ սրել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությանն առնչվող իրավիճակը։ Շատ լավ հասկանալով, որ նրանց ներկայությունն ինքնին երաշխավորում է չճանաչված հանրապետության պահպանումը, Ադրբեջանում խիստ շահագրգռված են դրանց շուտափույթ դուրս բերմամբ։ Մենք նաեւ հասկանում ենք, որ Ադրբեջանի հետ ՌԴ-ի դաշնակցային հարաբերությունները բոլորովին չեն բացառում էական խնդիրների առկայությունը", - նկատել է նա։
Այս լույսի ներքո՝ փորձագետն առանձնացրել է Ուկրաինային օգնության ցուցաբերումը Իլհամ Ալիեւի վարչակազմի որոշ անձանց կողմից: Նշելով ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու Ալիեւի ձգտումը՝ հենց այս պահին, երբ Մոսկվան զբաղված է Ուկրաինայով, որպես միանգամայն հասկանալի, Եվսեեւն ընդգծել է, որ ինչ-որ արմատական փոփոխությունների հանգեցնել Ալիեւի պահվածքը չի կարող: Փորձագետը համոզված է, որ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է. խաղաղապահները ներկա կլինեն Արցախում այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ հայեր կան:
Մեկնաբանելով եւս մեկ կովկասյան քեյս՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը, Եվսեեւը ենթադրել է, որ Երեւանի հետ հարաբերություններում Անկարայի ակտիվությունը կարող է պայմանավորված լինել ՌԴ-ի հետ Ադրբեջանի ստորագրած դաշնակցային փոխգործակցության մասին համաձայնագրի առնչությամբ նրա դժգոհությամբ: Նրա գնահատմամբ, հենց Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հավասարակշռելու Բաքվի փորձերն են հանդիսանում հայկական ուղղությամբ ակտիվանալու փորձերի հիմնական շարժառիթը: Բնականաբար, զուգընթաց փորձելով թուլացնել ՌԴ ռազմական ներկայությունը տարածաշրջանում, մասնավորապես, Հայաստանից հեռացնել Թուրքիային զսպելու համար Գյումրիում ստեղծված 102-րդ ռուսական ռազմակայանը։
"Ընդ որում, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների իրական կարգավորում ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանների բացում, ես՝ անձամբ, չեմ ակնկալում։ Թուրքիայի թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ոչ մի տեղ չի գնա։ Հետևաբար, այն ամենը, ինչ կատարվում է այսօր, ոչ այլ ինչ է, քան պարտադրված իմիտացիա։ Գործընթաց, որում յուրաքանչյուր խաղացող հետապնդում է իր սեփական նպատակները: Հարկ է նաև նշել, որ, օրինակ, թուրքական սպառազինությունների մատակարարումը Կիևին կարող է լրջորեն ազդել Մոսկվայի հետ հարաբերությունների վրա։ Մասնավորապես, պատճառ դառնալով լարվածության նոր ալիքի Մոսկվայի եւ Անկարայի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջաններում", - ընդգծել է նա։
Մեկնաբանելով Հայաստանի դիրքորոշումը՝ Եվսեեւը որպես ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին այլընտրանք Հայաստանի դեպի Արեւմուտք շարժվելու հեռանկարը որակել է որպես խիստ կասկածելի: Այս լույսի ներքո՝ նա նշել է "ամերիկացիների կողմից լքված" Ուկրաինայի օրինակը, որն ստիպված է փորձել իրավիճակը հաղթահարել բացառապես սեփական ուժերով։ Ըստ փորձագետի՝ Ուկրաինայի օրինակը Հայաստանի համար նշանակում է մեկ բան. Հայաստանի եւ հայերի համար ԱՄՆ-ը ու Եվրոպան, հաստատ, չեն պայքարելու։