Արմինֆո. 2022 թվականի օգոստոսի 6-ին Սևանա լճի հանրային առաջին լողափում և օգոստոսի 7-ին Սևան քաղաքի փառատոնային պուրակում անցկացվելու է «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Այդ մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:
« 2018-ից փառատոնը դարձել է միջազգային ու հյուրընկալել է երաժշտական խմբեր Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից:
Փառատոնի մասին հավելյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://rb.gy/chymol
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը մինչև 2022թ-ի մարտի 31-ը հետևյալ հղումով՝ http://fest.sevanyc.org/#join-us», - նշված է հաղորդագրությունում: