Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբին Հայաստանի դիմումը ՌԴ շահերին, ընդհանուր առմամբ, չի հակասում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, արեւելագետ Ալեքսեյ Մալաշենկոն:
Մարտի 14-ին ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն, Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
"Կարծում եմ, որ ՌԴ-ն պետք է նորմալ վերաբերվի Հայաստանի այս քայլին։ Եվ պաշտոնական Մոսկվայի մակարդակով բացասական արձագանքի բացակայությունը խոսում է հենց նման դիրքորոշման մասին։ Նման դիրքորոշման օգտին գործոնների շարքում, կարծում եմ, վերջին դերը չի խաղացել նաև Արևմուտքի հետ դիվանագիտական շփումների այս բավական յուրօրինակ հարթակը պահպանելու ՌԴ ցանկությունը։ Ընթացիկ, Ուկրաինայով պայմանավորված, աշխարհաքաղաքական իրողություններում դա, իհարկե, էապես բարդացել է, բայց բնավ անհնար չէ", - կարծում է նա։
Այս ֆոնին՝ Մալաշենկոն տեսնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրների կարգավորման գործում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մասնակցության վերականգնման հնարավորությունը պահպանել Մոսկվայի ձգտում: Նույնիսկ՝ 44-օրյա պատերազմի արդյունքում այդ գործընթացում սեփական մենաշնորհային դերի հաստատումից հետո։ Եվ այս հարցում նա նաև տեսնում է Մոսկվայի և Երևանի միջև լուռ համաձայնություն։ Փորձագետը ԵԱՀԿ ՄԽ-ի պահպանման օգտին եւս մեկ գործոն է համարում Հարավային Կովկասում ռազմական կամ, նույնիսկ, քաղաքական լարվածության եւս մեկ օջախի առաջացումից խուսափելու ՌԴ-ի ձգտումը՝ ի լրումն ուկրաինականի:
Մալաշենկոն ՌԴ-ի նման դիրքորոշման օգտին ոչ պակաս կարեւոր հանգամանք է համարում Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի լիարժեք վերականգնման համար բավական ժամանակի անհրաժեշտության գիտակցումը Մոսկվայում: Եթե, իհարկե, դա, ընդհանրապես, տեղի ունենա։ Ամեն դեպքում, արևելագետը համոզված է, որ այս հեռանկարի որևէ կերպ չի հակասում ՌԴ շահերին։ Հատկապես՝ Մինսկի ձևաչափի վերականգնման արդյունքում տարածաշրջանի հնարավոր կայունացման ֆոնին, ինչը Մոսկվային թույլ կտա փոքր-ինչ թեթևացնել սեփական ռազմաքաղաքական ծանրաբեռնվածությունը։
"Եվ, իհարկե, պետք չէ մոռանալ նաև այդ ճանապարհին առկա հիմնական խոչընդոտների մասին։ Դա Բաքվի կողմից ղարաբաղյան կարգավիճակի հարցը դիտարկելու մերժումն է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում, այնպես էլ, ըստ էության, ցանկացած այլ ձևաչափով։ Ամեն դեպքում, անկախ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գործողությունների հաջողությունից, Մոսկվայում, կարծում եմ, պատրաստ են, ընդ որում, ամենեւին ոչ միայն խոսքով, Հարավային Կովկասում, գործնականում, ցանկացած սցենարի իրականացման։ Հատկապես, հաշվի առնելով, որ ՌԴ-ն ինքն է հանդիսանում ՄԽ-ում համանախագահող երկիր։ Համապատասխանաբար, կարող է եւ կմասնակցի Մինսկի խմբի մյուս համանախագահների մասնակցությամբ ցանկացած, այդ թվում ՝ հիպոթետիկ բանակցություններին", - ամփոփել է Մալաշենկոն ։