Պաշտոնական
Թբիլիսին անդրադարձել է Գյումրիի ողբերգական միջադեպին, որի զոհ դարձան
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները:
Մասնավորապես,
Վրաստանի փոծխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան միջադեպը որակել է «ցնցող և
աղիողորմ փաստ»: «Մեր հարևան և բարեկամ երկրում տեղի ունեցած ողբերգությունը 21-րդ
դարի ամենադաժան հանցագործություններից մեկն է», - հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարարը:
Նա
սպանության համար մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի գործողությունները
համարել է անմարդկային և ցինիկ, հաղորդում է Civil.ge-ն:
Ցավակցություն հայտնելով Ավետիսյանների հարազատներին` Ջալագանիան հույս է հայտնել,
որ կոտորածից ողջ մնացած վեցամսական Սերյոժա Ավետիսյանը շուտով կապաքինվի:
«Մենք
համոզված ենք և ցանկանում ենք հավատալ, որ արդարությունն ու արդարադատությունը
կհաղթեն, և մեղավորը կպատժվի օրենքի ողջ խստությամբ», - նշել է Դավիթ Ջալագանիան: