


Արմինֆո.Այս օրերին շփման գծին մոտ գտնվող մի շարք գյուղերում Արցախի զինված ուժերն այնտեղ տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում տեղի խաղաղ բնակչության լիարժեք անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Այդ մասին ասվում է Ասկերանի շրջանի վարչակազմի տարածած հաղորդագրությունում:
«Այդ միջոցառումները որևէ կերպ չեն նշանակում դիրքային զիջումներ ու բնակավայրերի տարհանում, հակառակը՝ դրանք միտված են այդ բնակավայրերի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Հորդորում ենք զերծ մնալ անհիմն պնդումներից ու շահարկումներից՝ հանրության շրջանում չհրահրելու խուճապային տրամադրություններ», - ասվում է հաղորդագրությունում։


