Արմինֆո.Հայաստանում կորոնավիրուսով վարակման նոր բացահայտվող դեպքերի թիվը նվազում է։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի նորացված տվյալների համաձայն, մեկ օրում կորոնավիրուսով վարակման 32 նոր դեպք է հաստատվել (մեկ օր առաջ՝ 52): COVID-19 - ից նախօրեին մահացել է 1 մարդ (նախորդ օրը՝ 3 մարդ), 81 հիվանդ ապաքինվել է, անցկացվել են 2 416 թես:
Ընդհանուր առմամբ, անցկացվել է կորոնավիրուսի 2 949 129 թեստ, հաստտավել է կորոնավիրուսի 422 286 դեպք: Կորոնավիրուսի բարդություններից մահացել է 8 593 հիվանդ։ Ախտորոշված կորոնավիրուսով, աակայն այլ հիվանդությունների պատճառով մահացած մարդկանց թիվը 1668 է (գումարած 24 դեպք նախորդ օրվա ընթացքում): Վարակից Բուժվածների թիվը կազմում է 409 277։ Փաստացի բուժվում է 2 748 մարդ։