Արմինֆո. Անցած օրը Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 396 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 52 մարդու մոտ (թեստ հանձնածների թվի 2,2 տոկոսը), ապաքինվածների թիվը կազմել է 149, մահվան ելքերը՝ 3:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, մարտի 18-ի ժամը 11.00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 2 822 հիվանդ:
Հայաստանում համավարակի բռնկման պահից ի վեր անցկացվել է կորոնավիրուսի 2 946 713 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 422 254 դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 14,3% - ը), ընդ որում, ապաքինվել է 409 196 մարդ (96,8%), մահացել է՝ 8 592-ը (2%):