


Արմինֆո.Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառաայությունը, հավելելով, որ ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:
Այսօր առավոտյան ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: «Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով», - ասվում էր հաղորդագրությունում:



