Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Միխել Մարտինին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Վարչապետի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Իռլանդիայի հետ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը, որի առանցքում ժողովրդավարական արժեքներն ու գործնական շահերն են:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր խթան կհաղորդենք երկկողմ փոխգործակցությանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Իռլանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարեկեցություն»: