Արմինֆո. Անցած օրը Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 480 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 47 մարդու մոտ (թեստ հանձնածների թվի 1,9 տոկոսը), ապաքինվածների թիվը կազմել է 140, մահվան դեպքերը՝ 2:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, մարտի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 2 924 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 944 317 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 422 202 դեպք (թեստ հանձնած քաղաքացիների 14,3% - ը), ընդ որում, ապաքինվել է 409 047 մարդ (96,8%), մահացել է 8 589 մարդ (2%):