Արմինֆո.Անցած օրը Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 193 թեստ, որոնցից հիվանդություն հաստատվել է 79 մարդու մոտ (թեստ հանձնածների թվի 2,5 տոկոսը), ապաքինվածների թիվը կազմել է 108, մահվան դեպքերը՝ 8:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, մարտի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 3 019 հիվանդ, ինչը մեկշաբաթյա վաղեմության ցուցանիշից ցածր է 25,5%-ով:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 941 837 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 422 155 դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 14,3% - ը), ընդ որում, ապաքինվել է 408 907 մարդ (96,8%), մահացել է 8 587 մարդ (2%):