Արմինֆո.ԵԽԽՎ-ը մարտի 15-ի նիստում Մերձդնեստրը ճանաչել է "ռուսական օկուպացման գոտի"։ ԵԽԽՎ անդամները հավանություն են տվել բանաձեւին, իսկ վերջնական որոշումը կկայացնի Եվրախորհրդի նախարարների կոմիտեն՝ մարտի 17-ին:
Ինչպես հաղորդում է "Եվրոպեյսկայա պրավդա"-ն, վկայակոչելով իրենց տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը, խոսքը վերաբերում է որոշման նախագծին, որը նպատակ ունի նախաձեռնել Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի վերջնական հեռացում (ավելի վաղ ՌԴ-ն պաշտոնապես դիմում էր ներկայացրել ԵԽԽՎ-ից դուրս գալու մասին- խմբ.): Պատգամավորները ներկայացրել են մի շարք փոփոխություններ, որոնցից մեկը վերաբերում է Մերձդնեստրին։ Ռումինիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Թուրքիայից ԵԽԽՎ անդամներն առաջարկել են վեհաժողովին պաշտոնապես ճանաչել "Մոլդովայի մի մասի ռուսական օկուպացիան": Որոշումն առաջարկում է հռչակել, որ ավելի վաղ "ՌԴ Մոլդովայի Հանրապետության նկատմամբ իրականացրել է ռազմական ագրեսիայի ակտ և, համապատասխանաբար, նրա Մերձդնեստրյան տարածաշրջանի օկուպացում"։ ԵԽ-ի տվյալներով ՝ որոշման նախագիծը քննարկող կոմիտեի նիստում այդ փոփոխությունն ընդունվել է միաձայն:
Սա Մերձդնեստրի՝ որպես "օկուպացված տարածք" առաջին պաշտոնական ճանաչումն է այդ մակարդակով։ Մինչ այժմ Եվրոպայի խորհրդում, որպես կոշտ ձևակերպումներ, խոսք էր գնում "ՌԴ-ի արդյունավետ վերահսկողության ներքո" տարածքի մասին։ Իսկ, որպես կանոն, ԵԽ-ի եւ այլ կազմակերպությունների փաստաթղթերը ընդհանրապես խուսափում էին կարգավիճակի մասին ձևակերպումներից:
Հարկ է նշել, որ Մոլդովայի ներկայացուցիչները ուղղման համահեղինակներ չեն եղել։ Սակայն, ելնելով միաձայն քվեարկությունից, նրանք նույնպես չեն առարկել օկուպացիայի ճանաչման դեմ։ "ՌԴ-ը Մոլդովայի Հանրապետության նկատմամբ իրականացրել է ռազմական ագրեսիայի ակտ և, համապատասխանաբար, Մերձդնեստրյան շրջանի օկուպացիա", - նման ձևակերպում են առաջարկել ԵԽԽՎ անդամները:
Հարկ է նաև նշել, որ Եվրամիությանն արագացված անդամակցության համար Մոլդովայի՝ ԵՄ դիմելուց հետո Մերձդնեստրի ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ ստեղծված պայմաններում Մոլդովայից անկախության ճանաչման մասին։