Arminfo.info


 Շաբաթ, 17 Հունվարի 2015 13:46

ԱրմԻնֆո

AmRating. Մինչև 2017 թվականը նվազագույն կապիտալ ապահովելու ԿԲ նոր պահանջը փորձություն կդառնա Հայաստանի բանկային համակարգի համար

AmRating. Մինչև 2017 թվականը նվազագույն կապիտալ ապահովելու ԿԲ նոր պահանջը փորձություն կդառնա Հայաստանի բանկային համակարգի համար

Մինչև 2017 թվականն ընդհանուր կապիտալի նվազագույն չափի ապահովման ԿԲ նոր պահանջը լուրջ
փորձություն կդառնա Հայաստանի շատ բանկերի համար: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում
այդպիսի կարծիք է հայտնել AmRating ազգային վարկանշային գործակալության
վերլուծաբանները: Ըստ գործակալության փորձագետների, կարգավորողի կողմից ընդհանուր
կապիտալի նվազագույն չափի նորմատիվը ներկայիս 5 մլրդ դրամից 2017 թվականի հունվարի
1-ին մինչև 30 մլրդ դրամ սահմանումը ոչ միայն կխթանի բանկային շուկայում վաղուց
սպասվող միաձուլումների և կլանումների գործընթացը (Mergers and Acquisitions,
M&A), այլև, չի բացառվում, որ դաշտից դուրս կբերի շուկայի որոշ թույլ և վտանգավոր մասնակիցների` դրանց
հաշվեկշիռներում քողարկված թունավոր ակտիվների մեծ ծավալի առկայության
տեսանկյունից:


 


Վերլուծաբանները նշում են, որ այսօրվա դրությամբ երկրի
բանկային համակարգը պայմանականորեն կարելի է բաժանել մասնակիցների 4 խմբի`
ինչպես ըստ ակտիվների չափի, այնպես էլ ըստ աշխատանքի արդյունավետության: Ավանդաբար, այդ
ցուցակը գլխավորում է տնտեսության վարկատուների ամենաակտիվ հնգյակը, որի ընդհանուր
կապիտալի և ակտիվների չափը կազմում է երկրի ողջ բանկային համակարգի միագումար
կապիտալի շուրջ 47%-հը և միագումար ակտիվների մոտ 49%-ը: Այդ խաղացողների
կապիտալները վաղուց անցել են ՀՀ ԿԲ սահմանած 30 մլրդ դրամ նոր նորմատիվը: Դեռ
ավելի քան 5 տարի առաջ ձևավորված անփոփոխ առաջատարների հնգյակում են ACBA- Credit
Agricole-ը, Արդշինբանկը, Էյչ-Էս-Բի-Սի- Հայաստան Բանկը, ՎՏԲ Հայաստան Բանկը, և Ամերիաբանկը: Փորձագետների
կարծիքով, տնօրինելով շուկայի գրեթե կեսը և, անհրաժեշտության դեպքում, ունենալով
ֆոնդավորման կայուն և բարձր ներուժ, ինչպես կուտակված
շահույթի հաշվին, այնպես էլ բաժնետերերի կողմից, այդ հնգյակը հանդես է գալիս որպես
համակարգի կայունության յուրօրինակ երաշխավոր, դրանով իսկ ունենալով ռիսկերին
հակազդելու հաստատուն մեխանիզմներ` նույնիսկ երկրում հետագա անբարենպաստ տնտեսական
կոնյունկտուրայի դեպքում:


 


Ընդհանուր կապիտալի և ակտիվների չափով միջին բանկերի
երկրորդ խումբը զբաղեցնում է համակարգի միագումար ընդհանուր կապիտալի 37%-ը և
միագումար ակտիվների 36%-ը: Երկրորդ պայմանական խմբի անդամների շարքին կարելի է
դասել Հայբիզնեսբանկը, ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը, Կոնվերս Բանկը, Արմսվիսբանկը, Պրոմեթեյ Բանկը,
Արարատբանկը, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբը և Յունիբանկը: Այդ բանկերից
յուրաքանչյուրն ընդհանուր կապիտալի չափի նոր նորմատիվը կատարելու համար ստիպված է լինելու
այն ավելացնել 3-10 մլրդ դրամով: Ինչպես կարծում են վերլուծաբանները, խմբի
անդամների ճնշող մեծամասնությունը վայելում է բաժնետերերի աջակցությունը, այդ թվում` ինստիտուցիոնալ և ռազմավարական
ներդրողների, ինչը փորք-ինչ հեշտացնում է դրանց հետագա կապիտալիզացման գործընթացը:
Սակայն հենց այդ խմբում կարելի է ակնկալել առանձնակի ակտիվություն` միաձուլման կամ
երրորդ ու չորրորդ խմբերի ավելի թույլ խաղացողների կլանման ճանապարհով կապիտալի և
ակտիվների սիներգիայի միջոցով շուկայում դիրքերի բարելավման նպատակով: Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ երկրորդ խմբի որոշ
մասնակիցների հաջողվի խոշորանալ օտարերկրյա, ամենայն հավանականությամբ,
ռազմավարական ներդրողների ներգրավման հաշվին` ի դեմս «հայկական արմատներով»
կազմակերպությունների կողմից վերահսկվող 
ռուսական բանկերի, ինչը բավականին տարածված նախադեպ է Հայաստանի բանկային
համակարգի  պատմությունում: Միաձուլումների
համատեքստում կարելի է ակնկալել նաև բիզնեսի օպտիմիզացման գործընթաց`
միևնույն բաժնետիրոջ կողմից վերահսկմվող տարբեր բանկերի միաձուլման ճանապարհով: Ավելին, անհրաժեշտ
է նշել, որ երկրորդ խմբի բանկերից ոմանք վերջին տարիներին պարբերաբար բարձրացրել
են իրենց կապիտալիզացումը, ինչը վկայում է շուկայում դիրքերի բարելավման լուրջ հավանությունների մասին:


 


Բանկերի երրորդ խմբին են դասվում ինչպես ընդհանուր
կապիտալի, այնպես էլ ակտիվների չափով փոքր բանկերը: Ըստ կապիտալի դրանց բաժինը
շուկայում փոքր-ինչ գերազանցում է 10%-ը, իսկ ըստ ակտիվների` աննշան գերազանցում է
11%-ը: Փոքր բանկերի թվում են Անելիք Բանկը, Արցախբանկը, Հայէկոնոմբանկը, Մելլաթ
Բանկը: 2017 թվականին սպասվող ցուցանիշին համապատասխանելու համար նրանք պետք է ընդհանուր կապիտալն
ավելացնեն առնվազն 2-3 անգամ: Կապիտալիզացման հնարավորությունների տեսանկյունից
առավել ամուր դիրքեր ունի Անելիք Բանկը` լիբանանյան բաժնետեր CreditBank S.A.L.-ի ներուժի շնորհիվ, որը վերջերս
իր լիակատար վերահսկողության տակ է առել Anelik 
դրամական փոխանցումների համակարգը և դուստր կառույցներ ունի մի շարք օտար
երկրներում: Իրանական Մելլաթ Բանկի ճակատագիրը մեծապես կախված
կլինի հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ակտիվության մակարդակից և
Արևմուտքի պատժամիջոցների մեղմումից, որոնք մինչ օրս լրջորեն խոչընդոտում են
հայկական դուստր կառույցի զարգացմանը: Հատուկ առաքելություն ունեցող Արցախբանը, որն զբաղվում է ԼՂՀ տնտեսության սպասարկմամբ, ամենայն հավանականությամբ, ունի նոր
նորմատիվին համապատասխանելու երեք սցենար. բանկի կապիտալում պետության
ներառում` ի դեմս ԼՂՀ-ի, միաձուլում բաժնետիրոջ միջոցով ընկերակից այլ բանկային
կառույցի հետ կամ էլ ՀՀ ԿԲ-ից գործունեության հատուկ ռեժիմի
ստացում` Լեռնային Ղարաբաղի «գլխավոր բանկի» կարևոր պետական առաքելության
առնչությամբ: M&A նկատմամբ լուրջ հետաքրքրություն կարող է
հարուցել Հայէկոնոմբանկը` մի շարք կարևոր պարամետրերի շնորհիվ` ավանդաբար
լայն մասնաճյուղային ցանցով և Հայաստանում իրականացվող միջազգային վարկային
ծրագրերի մեծ մասում ներգրավվածությամբ: Բանկը, չնայած իր ոչ բարձր ցուցանիշներին,
ամուր դիրքեր ունի երկրի քարտային շուկայում: Քանի որ որպես բանկի մաժորիտար
բաժնետերերից մեկը հանդես է գալիս Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը,
նորմատիվային պահանջի կատարման ցանկացած սցենար հնարավոր է միայն այդ լուրջ
ինստիտուցիոնալ ներդրողի համաձայնության և նրա պահանջների կատարման դեպքում, որը, անշուշտ, ներկայացնում
է իր կոշտ պայմանները:


 


Հայաստանի բանկերի չորրորդ պայմանական միկրո-խմբում
ներառված են Զարգացման հայկական բանկը, ProCredit Bank-ը, Byblos Bank Armenia-ն և
ԲՏԱ Բանկը: Կապիտալի շուկայում դրանց բաժինը կազմում է միագումար ցուցանիշի 7%-ը,
իսկ ըստ ակտիվների` միագումար ցուցանիշի 5%-ը: 2017 թվականի նորմատիվային նշագծին
հասնելու համար այդ բանկերն ստիպված են լինելու կապիտալն ավելացնել առնվազն 3-6 անգամ: Այս խմբում
հատուկ տեղ ունի ProCredit Holding միջազգային ֆինանսական խմբի անդամ հայկական
ProCredit Bank-ը, որը ներկայության երկրներում ունի փոքր և միջին բիզնեսի զարգացման` դոնորականին մոտ առաքելություն:
M&A-ին բանկի մասնակցությունը
քիչ հավանական է, սակայն բանկի հզոր ինստիտուցիոնալ ներդրողների առկայությունը` ի
դեմս այնպիսի միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են EBRD և KfW, լուրջ հիմք է տալիս ենթադրելու, որ բանկը կշարունակի
գործունեությունը Հայաստանում` կատարելով իր հիմնական առաքելությունը: Չի
բացառվում, որ բանկի առաքելությունը և հզոր հեղինակավոր սեփականատերերի
առկայությունը կարգավորողին հնարավորություն ընձեռեն հատուկ
որոշում կայացնել բանկի վերաբերյալ: Ամեն դեպքում, կարծում են AmRating-ի վերլուծաբանները,  ProCredit Bank-ի ելքը հայկական շուկայից անթույլատրելի է, քանզի դա
ցավագին հարված կլինի Հայաստանի միջազգային ներդրումային հեղինակությանը: Ավելին,
չնայած փոքր և միջին բիզնեսի զարգացման


խոչընդոտներին Հայաստանի ցածր մրցակցային, մենաշնորհված տնտեսական
միջավայրում, բանկն առաջատար դիրքերից մեկն է զբաղեցնում բանկային համակարգի ՓՄՁ
ֆինանսավորման հատվածում: Ղազախական ԲՏԱ Բանկի ճակատագիրն արդեն
մի քանի տարի անհայտ է մնում` այն բանից հետո, երբ դրա երբեմնի
հզոր մայր կառույցը դարձավ 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի զոհ:
Բանկն առ այսօր աշխատում է կարգավորողի հատուկ սահմանափակող ռեժիմի ներքո, չնայած այն հանգամանքին, որ դրա բաժնետերը սանացիայի ոչ դյուրին գործընթաց է անցել Ղազախստանի պետության կողմից: Թե հայկական դստեր վերաբերյալ ինչպիսի որոշում կկայացնի հիմնական բաժնետերը` ի դեմս Սամրուկ-Ղազին պետական հիմնադրամի, հայտնի չէ: Մի կողմից` Հայաստանը դառնում է Ղազախստանի գործընկերը ԵԱՏՄ միավորման գծով, սակայն մյուս կողմից` երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման մակարդակը դեռ հույսեր չի ներշնչում: Ուստի, որպես սցենարներից մեկը չի կարելի բացառել բանկը վաճառելու հավանականությունը` գնորդի առկայության դեպքում: Հիմնական հզոր բաժնետերեր ունի նաև
Byblos Bank Armenia բանկը` ի դեմս
Byblos Bank S.A.L. լիբանանյան խմբի, որի ակտիվները գերազանցում են 16 մլրդ ԱՄՆ դոլարը, 12 երկրի ընդգրկմամբ, ինչպես նաև EBRD և OPEC հիմնադրամը: Այդուհանդերձ, ինչպես կարծում են վերլուծաբանները, բանկի բաժնետերերի կողմից հայկական դոստր կառույցի աջակցության այսօրվա ցածր մակարդակը կարող է վկայել այն մաիսն, որ նրանք բավականաչափ շահագրգռված չեն նրա զարգացմամբ` Հայաստանի ցածր ներդրումային գրավչության և տնտեսությունում կուտակված խնդիրների առնչությամբ: Այդ դեպքում խոսք կարող է գնալ կամ բանկի վաճառքի, կամ շուկայից սահուն ելքի մասին: Եվ, այնուամենայնիվ, հնարավոր է նաև բանկի կապիտալիզացման բարձրացման տարբերակ` այն դեպքում, եթե բաժնետերերն արդյունքում հանգեն այն բանին, որ ռիսկն արդարացված կլինի, և կատարված ներդրումներն իրենց կիրառությունը կունենան: Զարգացման հայկական բանկի պարագայում կապիտալիզացման աճի խնդիրն  առնչվում է, առնվազն, դրա եռապատկմանը: Կապիտալում ռազմավարական և ինստիտուցիոնալ ներդրողների, ինչպես նաև ներդրողների համար գրավիչ մրցակցային առավելությունների  բացակայությունը փոքր-ինչ բարդացնում է ԿԲ առաջադրած խնդիրը, որի լուծումը կախված կլինի բացառապես  բանկի հիմնական իրական բաժնետիրոջ անհատական մոտեցումից` ի դեմս խոշոր հայ բիզնեսմենի:


 



AmRating-ի վերլուծաբանները կարծում են, որ կապիտալի նորմատիվի կտրուկ խստացման վերաբերյալ ՀՀ ԿԲ որոշումը բխում է անհապաղ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունից` ներկայում Հայաստանի տնտեսությունում ձևավորվող նոր ռիսկերին և լուրջ մարտահրավերներին դիմակայելու նպատակով: Խոսքը  վերաբերում է, առաջին հերթին, ընդհանուր տնտեսական և ներդրումային իրավիճակի վատթարացմանը Ռուսաստանում` որպես հիմնական առևտրատնտեսական գործընկեր, դրա հետևանքով կրճատվող փոխանցումների ծավալներին, ինչն իր հերթին նվազեցնում է ընդհանուր պահանջարկի մակարդակը երկրում, ինչի հետևանքով դանդաղում են ՀՆԱ աճի տեմպերը: Որպես հետևանք` ի հայտ է գալիս վճարային հաշվեկշռի վատթարացում  և արտաքին առևտրի դեֆիցիտի աճ: Միևնույն ժամանակ, միջազգային գործակալությունների կողմից Հայաստանի ինքնիշխան վարկանիշների նվազեցումը կարող է հանգեցնել արտաքին ֆոնդավորման, և, որպես հետևանք, վարկային ռեսուրսների էական թանկացման, ինչը չի կարող չանդրադառնալ բանկային համակարգի վիճակի վրա: Համաշխարհային փոփոխությունների կանխատեսման ցածր մակարդակի առկա պայմաններում Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության երաշխիք կարող է դառնալ հզոր, բարձր կապիտալիզացված բանկային համակարգը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ