Արմինֆո.Ադրբեջանի ակտիվացումը Հայաստանի և Արցախի հետ սահմանին տեղի է ունեցել բացառապես վերջին օրերին։ Եվ հայ զինծառայողի սպանությունը, Արցախի խաղաղ բնակչի վիրավորումը, ականանետային կրակոցներն ու գազային "քմայքները", անկասկած, քաղաքական պատճառներ ունեն։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը։
"Մինչդեռ, պատերազմն Ուկրաինայում սկսվել է շատ ավելի շուտ։ Եվ անզեն աչքով տեսանելի էր այդ ֆոնին նաև Հարավային Կովկասում իրավիճակը չսրելու Թուրքիայի ձգտումը։ Այստեղ կարևոր է նշել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում՝ Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի 44-օրյա ագրեսիայի արդյունքում, տարածաշրջանում ոչինչ տեղի չի ունեցել և տեղի չի ունենում առանց ՌԴ գործոնը հաշվի առնելու։ Նրան շրջանցել, պարզապես, անհնար է։ Եվ մենք բազմիցս հնարավորություն ենք ունեցել դրանում համոզվելու։ Ըստ այդ, առանց Մոսկվայի գործոնը հաշվի առնելու Բաքուն, պարզապես, չէր կարող որոծել գնալ գործողություններին", - նշել է նա։
Այս լույսի ներքո՝ վերլուծաբանը հիշեցրել է, որ դեռ մեկուկես տարի առաջ ոչ Անկարան, ոչ էլ, առավել ևս, Բաքուն երբեք չէին համարձակվի ագրեսիա դրսեւորել Արցախի և Հայաստանի նկատմամբ՝ առանց հաշվի առնելու ՌԴ-ի շահերը։ Համապատասխանաբար, Մոսկվայի լուռ համաձայնության: Եվ վերլուծաբանը բոլորովին չի կարծում, որ այդ ժամանակից ի վեր ինչ-որ բան արմատապես փոխվել է այդ առումով, և այժմ թուրքերն ու ադրբեջանցիները կարող են թույլ տալ ավելի սանձարձակ պահել իրենց՝ անտեսելով ՌԴ շահերը։ Հատկապես, այն պայմաններում, երբ վերջինս փորձում է հարցերը լուծել ուժի դիրքերից, իսկ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի օդային տարածքը փակելու վճռականություն չի դրսեւորում։
"Կարծում եմ, որ այս ամենը վկայում է ռուսական ռազմական մեքենայի էական ներկայացվածության և հզորության մասին։ Համենայնդեպս՝ հիմա: Եվ ես չեմ կարծում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է ռազմական առճակատման գնալ ՌԴ-ի հետ՝ նման սցենարից խուսափելու մնացած աշխարհի բացահայտ ցանկության ֆոնին։ Մոսկվայի եւ Անկարայի հարաբերություններում ոչ մի լուրջ տեղաշարժ տեղի չի ունեցել, իրավիճակային գործընկերությունը շարունակվում է։ Հետեւաբար, Բաքվի հանկարծակի ինքնավստահության հիմքում ընկած է ոչ թե Ռուսաստանի թուլացումը, այլ Հայաստանը Մոսկվայի գծած շրջանակներ մղելու ձգտումը։ Իսկ այդ ամենի համար առիթը վարչապետ Փաշինյանի փարիզյան հանդիպումն է նախագահ Մակրոնի հետ", - կարծում է Սարոյանը։