

Հունվարի 17-ի գիշերը Հայաստանի շրջանների մեծ մասում, ցերեկը` արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Հունվարի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան ` 2-5 մ/վրկ:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, օդի ջերմաստիճանը 18-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 20-21-ին նույնքան կբարձրանա: Երևանում հունվարի 17-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ:
Հունվարի 17-ի ցերեկը,
18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 18-19-ին օդի ցերեկային ջերմաստիճանը
Երևանում կկազմի 3-5 աստիճան, այնուհետև աստիճանաբար կբարձրանա մինչև 6-8
աստիճան:


