


Արմինֆո. Անցած մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 939 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 111 մարդու մոտ (թեստ հանձնածների թվի 3.7% - ը), ապաքինվել է 282 հիվանդ, մահացել է՝ 2-ը։
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, մարտի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 3 533 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 933 020 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 421 953 դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 14,4% - ը), ընդ որում, ապաքինվել է 408 215 մարդ (96,7%), մահվան ելքերի թիվը՝ 8 570 (2%):



