


Արմինֆո.Անցած մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 759 թեստ, որոնցից 128-ի պատասխանները դրական են (4,6%), ապաքինվել է 350 հիվանդ, մահվան դեպքերի թիվը՝ 5:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, մարտի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 3 707 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 930 081 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 421 842 դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 14,4% - ը), ընդ որում, ապաքինվել է 407 933 մարդ (96,7%), մահացել է՝ 8 568-ը (2%):



