


ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահ Ջեյմս
Ուոռլիքը մեկնաբանել
է հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղում
իրականացվող ԵԱՀԿ դիտարկումների ընթացքում
տեղի ունեցած
միջադեպը:
«Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ դիտարկումների անցկացման մոտակայքում
կատարված կրակոցները կողմերի կողմից ավտանգության երաշխիքների ակնհայտ խախտում են»,-այս մասին գրել է Ուորլիքն իր միկրոբլոգում:
Նշենք, որ սույն մեկնաբանությունները առաջացրել են թյուրըմբռնում միկրոբլոգի որոշ օգտատերերի մոտ, որոնք այդպես էլ պատասխան չեն ստացել այն հարցին, թե
հատկապես ո՞ր կողմից են կատարվել կրակոցները:
Հիշեցնենք, որ ԼՂՀ և Ադրբեջանի
զինված ուժերի շփման գծում իրականացվող ԵԱՀԿ դիտարկումներն ընդհատվել էին
ադրբեջանական կողմից կատարված կրակոցների պատճառով: Ղարաբաղյան կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս է բերել իր առաջապահ դիրքեր, սակայն ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի
Շարովն՝ ելնելով անվտանգության նկատառումներից, որոշել է
ընդհատել դիտարկման անցկացումը:


