Արմինֆո.Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ։
Ինչպես հաղորդում է Հունաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են հայ-հունական բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելուն ուղղված քայլերը։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստան-Ադրբեջան սահմանին եւ Արցախում տիրող իրավիճակը։