


Արմինֆո.Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան ուղղությամբ (Արարատի մարզ):
Ինչպես հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ «Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Հարկ է նշել, որ այսօր հայկական լրատվամիջոցները հաղորդել են, որ հակառակորդը փորձում է գրավել ՀՀ ԶՈՒ դիրքը պետական սահմանի արևմտյան հատվածում։
Նշենք նաև, որ մարտի 7-ին հակառակորդի կողմից նույն ուղղությամբ արձակված կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող, ևս մեկը վիրավորվել է:



