Արմինֆո. Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։
Այդ մասին հաղորդել են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։ «Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ հակառակորդն արդեն հինգերորդ օրն ահաբեկում է Խրամորթ գյուղի բնակչությանը: Սկզբում կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչների ուղղությամբ, ապա գնդակոծվել է գերեզմանատունը, իսկ այժմ գնդակոծվում են գյուղի բնակիչների տները: Բացի այդ, արդեն երկու օր է, ինչ Արցախի բնակչությունը զրկված է գազից՝ գազատարի վթարի պատճառով, որի վերանորոգմանը խոչընդոտում է Ադրբեջանի ԶՈՒ-ի։