


Մեր զինվորականները չպետք է կրկնեն հավանական հակառակորդների սխալները և դուրս բերեն Պերմյակովին Հայաստանից`հատկապես հաշվի առնելով գինը, որը մեր երկիրը հետագայում ստիպված է դրա դիմաց վճարել: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը:
Նշենք, որ Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանությունից հետո արդեն երկու օր շարունակ լարված իրավիճակ է տիրում Հայաստանի ողջ տարածքում: Հասարակությունը պահանջում է Հայաստանի իրավապահ մարմինների լիակատար իրավազորությանը հանձնել սպանության համար մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի գործը:
ՙՊրակտիկան, երբ պետություններն ամեն գնով իրենց զինծառայողներին դուրս են բերում երկրներից, որտեղ նրանք հանցագործություն են կատարել, նորություն չէ: Օրինակները բազմաթիվ են. դրանք, ցավոք, եղել են անցյալում`նաև Հայաստանում 102-րդ ռազմաբազայի զինծառայողների հետ կապված: Այդ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի մարդասպանի կամ մարդասպանների նկատմամբ բաց դատավարություն ընթանա Գյումրիում, իսկ դատավճիռը համապատասխանի կատարված հանցագործությանը՚,- ընդգծել է Կռիլովը:
Փորձագետը նշել է, որ Պերմյակովի դեպքում հանցագործությունը, քրեականից բացի, ունի նաև զինվորական հանցագործության բնույթ: Հաշվի առնելով զինվորական հանցագործության անհամաչափությունը մի ամբողջ ընտանիքի ոչնչացմանը`Կռիլովն արդար է համարում Հայաստանի տարածքում բաց դատավարության անցկացումը:



