Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայում կայալանիք դիվանագիտական համաժողովին: Այս մասին հաղորդել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, մարտի 11-13-ը Անթալիայում տեղի կունենա երրորդ դիվանագիտական համաժողովը' Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հովանու ներքո: Համաժողովը կընթանա "դիվանագիտության վերաֆորմատավորում" կարգախոսի ներքո: Համաժողովի հարթակում նախատեսվում է քննարկել միջազգային օրակարգի արդիական հարցեր: Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն ոչ միայն քաղաքական առաջնորդներ, այլեւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, սպասվում է ավելի քան 2500 հյուր: