


Արմինֆո.Անցած մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 598 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 60 մարդու մոտ (թեստ հանձնածների թվի 2,3 տոկոսը), ապաքինվածների թիվը հասել է 377 - ի, մահվան դեպքերի թիվը՝ 12-ի:
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ մարտի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 4 653 հիվանդ:
Հայաստանում համավարակի բռնկման պահից ի վեր անցկացվել է կորոնավիրուսի 2 918 947 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 421 401 դեպք (թեստ հանձնած քաղաքացիների 14,4% - ը), ընդ որում, ապաքինվել է 406 570 մարդ (96,4%), մահացել է 8 548 (2%):



