Արմինֆո. Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի առնչությամբ "Ուրալյան ավիաուղիներ" ավիաընկերությունը հաղորդել է մի շարք միջազգային ուղղություններով, այդ թվում՝ դեպի Հայաստան չվերթների հարկադրված չեղարկման մասին՝ մինչև մարտի 26-ը:
Ավիաընկերության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, մարտի 4-ից մինչեւ մարտի 26-ը չեղյալ են հայտարարվել միջազգային չվերթները դեպի ԱՄԷ, Հայաստան, Ադրբեջան, Իսրայել:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ մինչեւ մարտի 14-ը երկարաձգվել են դեպի Ռուսաստանի հարավ թռիչքների սահմանափակումները: Միջոցառումը գործում է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայանների համար: Ավելի վաղ միջազգային ուղղություններով չվերթների չեղարկման մասին հաղորդել էր "Սիբիր" ավիաընկերությունը: