


Արմինֆո.Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում Ռուսաստանի եւ Հայաստանի մոտեցումների համակարգումը:



