Արմինֆո. «Անվտանգային ռադար 2022»-ը Ֆրիդրիխ-Էբերտ-հիմնադրամի Եվրոպայում համագործակցության ու խաղաղության տարածաշրջանային գրասենյակի 2-րդ հրատարակությունն է, որը ուսումնասիրում է ԵԱՀԿ տարածաշրջանում 14 երկրների հանրային կարծիքը։
Ռադարը կենտրոնանում է Եվրոպայում խաղաղության հաստատման գործընթացի առաջ կանգնած գլխավոր խոչընդոտների վրա և առաջ քաշում մի շարք առաջարկություններ՝ ուղղված դրանց հաղթահարմանը։ Այս տարվա հետազոտությունը պարզորոշ կերպով ցուցադրում է, որ ժողովուրդների ճնշող մեծամասնությունը ցանկանում է տեսնել խաղաղությունն և համագործակցությունը որպես քաղաքական առաջնահերթություններ։
Այն նաև մատնանշում է, որ պրագմատիզմը ներկա փակուղուց դուրս գալու ուղին է։ Ռադարը արձանագրում է, որ եվրոպական անվտանգության մասին բանավեճերը պետք է տեղի ունենան գոյություն ունեցող շրջանակների հիման վրա։
Հարցումն անցակցվել է 2021 թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Հայաստանում հարցմանը մասնակցել են 1500 մարդ։
Հիմնական արդյունքներ
- Ժողովուրդների ճնշող մեծամասնությունը ցանկանում է տեսնել խաղաղությունն և համագործակցությունը որպես քաղաքական առաջնահերթություններ։ Քաղաքական որոշում կայացնողները պետք է հանդես գան կայունությանը միտված գաղափարներով ու նախաձեռնություններով։ Իրավիճակը Եվրոպայում բավական ծանր է և խճճված, սակայն այդ հանգամանքը չպետք է մղի անգործության կամ ֆատալիզմի։ Առաջընթացի ճանապարհին կան լուրջ «գայթակղության քարեր» և կարծես Հերակլեսյան սխրագործություններ են անհրաժեշտ դրանք հաղթահարելու համար, սակայն հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիները գիտակցում են առկա դժվարություններն ու երկընտրանքները։
- Պրագմատիզմը ներկա փակուղուց դուրս գալու ուղին է։ Նման մոտեցումը կարող է հիմնվել տարատեսակ գործիքների վրա՝ խուսափելով այլընտրանքները բացառող մտածելակերպից։ Հանրությունը չի տեսնում հակադրություն շահերի և արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականությունների միջև։ Ինչ վերաբերում է հասանելի գործիքներին՝ ընդունելի են ռազմական, տնտեսական և դիվանագիտական միջոցները, որտեղ դիվանագիոտության հանդեպ նախապատվությունը պարզորեն գերազանցում է ռազմական կամ պատժամիջոցային գործիքներին տրվող հավանությանը։ Ըստ հարցման՝ գաղափարախոսությունները կամ արժեքները չեն դիտարկվում որպես երկխոսության և բանակցությունների խոչընդոտ։ Ճնշող մեծամասնությունը կողմ է այլ պետությունների հետ համագործակցությանը՝ անգամ եթե նրանք չեն կիսում նույն արժեքային համակարգը։ Հանրային այս պրագմատիզմը մանրևերլու հնարավորություն է տալիս կառավարություններին և թույլ տալիս խիզախորեն գործել ի շահ համագործակցային անվտանգության։
- Եվրոպական անվտանգության մասին բանավեճերը պետք է տեղի ունենան գոյություն ունեցող շրջանակների հիման վրա։ Անվտանգային ռադար 2022-ը տրամադրում է հանրային աջակցության մի քանի ցուցիչներ հօգուտ լուրջ բանակցությունների՝ ուղղված եվրոպական անվտանգության վերանայմանը բազմակողմ ինստիտուտների միջոցով։ Հարցվողները պատրաստ են համագործակցել՝ գիտակցելով իրենց պատկանելիությունը Եվրոպային և իրենց երկրների միջև առկա փոխկախվածությունները։ Բազմակողմ ինստիտուտները դիտվում են դրական լույսի ներքո և դեռևս վայլում են վստահության բարձր մակարդակ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին։
Հայաստանին առնչվող հիմնական արդյունքեր․
- Հարցվածների մոտ 85%-ը համաձայն է (իսկ նրանցից 73%` խիստ), որ հարևան երկրների մասեր պատկանում են Հայաստանին՝ ամենաբարձր ցուցանիշը հարցված երկրների շրջանում։
- Հայաստանցիների 71%-ը խստորեն համաձայն է այն մտքի հետ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ներկայացնի պետության սեփական շահը առանց սահմանափակումների։
- 51%-ը անհանգստացած է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ուղիղ բախումը հավանական է, ինչը ամենաբարձր ցուցանիշն է հարցված երկրների շրջանում։
Հայաստանցիները ցանակնում են ռազմական ծախսերի ավելացում․ հարցվածների 96%-ը սա համարում է անհրաժեշտություն։