Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
"Վստահ եմ, որ ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և եվրասիական ինտեգրացիոն փոխշահավետ գործընթացների առաջխաղացմանը՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման", - նշել Է ՌԴ նախագահը շնորհավորական հեռագրում:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի խորհրդարանը երկրորդ փուլում հանրապետության նախագահ է ընտրել Վահագն Խաչատուրյանին։