


Արմինֆո. Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 3-ին կառավարության նիստում ՝ չքննարկվող կարգով։
Պողոսյանին այդ պաշտոնում կփոխարինի վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, որն այսօր կառավարության ղեկավարի որոշմամբ ազատվել է պաշտոնից:
Կենսագրություն
Ռոբերտ Ղուկասյանը ծնվել է 1980թ. դեկտեմբերի 27-ին, Սումգայիթ քաղաքում: 2002-2007թթ.՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, կենսաբանության ֆակուլտետ:
Աշխատանքային գործունեություն
2002թթ. Կալավանի համայնքապետարան, աշխատակազմի քարտուղար, 2013-2019թթ. Թայմ Լենդ Հիմնադրամի հիմնադիր տնօրեն, 2017-2018թթ. Ճամբարակի համայնքապետարան, համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական, 2019-2022թթ. - վարչապետի խորհրդական:
Այլ տվյալներ
2004-2018թթ.- հնագետ, հնակենդանաբան, միջազգային արշավախմբեր (Հայաստան, ԱՄԷ, Օման, Գերմանիա); 2008թ.- մասնագիտական վերապատրաստում Լիոն, Ֆրանսիա, 2009-2010թթ. Գիտական հետազոտություներ Թուբինգեն, Գերմանիա: Ավելի քան 30 գիտական հոդվածների համահեղինակ է: 1998-2000թթ. Ծառայել է ՀՀ զինված ուժերում: Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների: 2017թ. Սեպտեմբերի 21-ին պարգևատրվել է երախտագիտության մեդալով: Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի 2 երեխա:



