Արմինֆո.Անցած օրը Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 382 թեստ, որոնցից 259-ի արդյունքը եղել է դրական (7,6 տոկոսը), ընդ որում, ապաքինվել է 486 մարդ, մահացել է՝ 12-ը:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, մարտի 3-ին ՝ ժամը 11:00-ի դրությամբ, փաստացի բուժում է ստանում 6 472 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 906 066 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 420 757 դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 14,4% - ը), ընդ որում, ապաքինվել է 404 157 մարդ (96%), մահացել է՝ 8 505-ը (2%):