Արմինֆո.ՄԱԿ-ը գնահատման առաքելություն կիրականացնի Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում:
Ինչպես հաղորդում է APA-ն, Ադրբեջանում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող Վլադանկա Անդրեեւան հայտարարել է, որ գնահատումն անցկացվելու է Ադրբեջանի կառավարության հետ համատեղ:
Նրա խոսքով ՝ նպատակն այդ տարածքների ականազերծման եւ վերականգնման լավագույն ծրագրի մշակումն է։ Մարտի 7-17-ը Ադրբեջան կայցելեն 10 փորձագետներ՝ ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի և Եվրոպական միության ներկայացուցիչներ։