


Արմինֆո.Անցած օրվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 4 076 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 324 քաղաքացու մոտ (թեստը հանձնածների թվի 7,9 տոկոսը), ընդ որում, ապաքինվել է 1 239 մարդ, մահվան դեպքերը՝ 17:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ մարտի 1-ի ժամը 11.00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 7 150 հիվանդ, ինչը մեկշաբաթյա վաղեմության ցուցանիշից ցածր է 42.4% - ով:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 898 664 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 420 156 դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 14,5% - ը), ընդ որում, ապաքինվել է 402 916 մարդ (95,9%), մահացել է 8 478 մարդ (2%):



