Արմինֆո. ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ներկայիս դիմակայությունը, անկասկած, աշխարհաքաղաքական իրադարձությունների ավելի լայն շղթայի մի մասն է։ ԱրմԻֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ վերլուծաբան Սարո Սարոյանը։
"Որպեսզի, գոնե, սկսենք գիտակցել տեղի ունեցողի էությունը, անհրաժեշտ է վերադառնալ 44-օրյա պատերազմին, որտեղից, ըստ էության, սկիզբ դրվեց այդ աշխարհաքաղաքական շղթային։ Դեռ 2020թ. նոյեմբերի 9-ին պարզ դարձավ, որ Հարավային Կովկասում սկսվել է նոր աշխարհաքաղաքական հաշվեկշռի ձևավորման գործընթացը, որի շրջանակներում Թուրքիան ՌԴ լուռ համաձայնությամբ ներխուժեց նրա ազդեցության գոտի։ Կարեւոր է ընդգծել, որ դա տեղի է ունեցել այդ հարցում Մոսկվայի եւ Անկարայի համաձայնության հասնելու արդյունքում", - նշել է նա։
Ասել է թե՝ 44-օրյա պատերազմի արդյունքները, ըստ վերլուծաբանի, Մոսկվայի և Անկարայի իրավիճակային մերձեցման հենց այդ փուլի արդյունքն էին։ Եվ ահա հիմա այդ համաձայնեցված աշխարհաքաղաքական փոփոխությունների շղթան տեղափոխվել է սևծովյան տարածաշրջան։ Այդ գործընթացում մեկուկեսամյա դադարի պատճառը Սարոյանը բացատրում է այդ աշխարհաքաղաքական կոմբինացիայի հերթական փուլին ուժի աշխարհաքաղաքական կենտրոնների նախապատրաստման անհրաժեշտությամբ։ Այս լույսի ներքո՝ Հարավային Կովկասը եւ սեւծովյան տարածաշրջանը նա դիտարկում է տարածաշրջանը նոր հավասարակշռության բերելու միասնական, ընդհանուր գործընթացի շրջանակներում:
Նման ծրագրի առկայությունը, վերլուծաբանի կարծիքով, ակնհայտ է։ Եվ աշխարհաքաղաքական որոշակի շրջանակների կողմից դրված նպատակների իրականացումը, ըստ Սարոյանի, ակնհայտորեն չէր կարող տեղի ունենալ առանց պատերազմի։ Որն այսօր բոլորի աչքի առջեւ ծավալվում է, այս անգամ, Ուկրաինայում։ Այդ ծրագրի էության եւ բովանդակության մասին ավելի մանրամասն խոսելը վերլուծաբանը վաղաժամ է համարում:
Այս փուլում Ռուսաստանը, ըստ Սարոյանի, Ուկրաինայի ապառազմականացման խնդիր է լուծում, ինչի արդյունքում, ըստ նրա կանխատեսումների, պետք է սպասել իրադարձությունների, որոնք հեռանկարում կավարտվեն ՌԴ-ի և Արևմուտքի միջև երկաթյա վարագույրի նոր վարիացիայի ձևավորմամբ։ Մնացած ամեն ինչ, նրա գնահատմամբ, կախված է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հաջողության կամ անհաջողության աստիճանից։ Իսկ հարցերից գլխավոր հարցը սեփական երկրի վրա հարձակմանը դիմակայելու ուկրաինացի ժողովրդի կարողությունն է։
Ընդ որում, վերլուծաբանն ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական գործողություններում Ռուսաստանի բավական հաջող ակտիվության լույսի ներքո՝ Հարավային Կովկասում ներկայիս ստատուս քվոն հերթական անգամ կոտրելու Թուրքիայի փորձեր ակնկալելու հարկ չկա: Եվ առայժմ պատերազմն ունի վերահսկելի բնույթ։ Նրա կանխատեսումներով ՝ իրավիճակը կարող է կտրուկ փոխվել ուկրաինացիների հաջող հակազդեցության դեպքում, որի դեպքում պատերազմը կարող է կորցնել կառավարելիությունը։ Ինչից հետո խաղադրույքները, ծրագրերը եւ լուծումները միախառնվում են մեկ կույտում: Ինչը կարող է նաեւ Հայաստանի համար նոր սպառնալիքներ ձեւավորել Թուրքիայի կողմից։