


Արմինֆո. Անցած օրվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 804 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 139 քաղաքացու մոտ (թեստը հանձնածների 4,9% - ը), ընդ որում, ապաքինվել է 837 մարդ, մահվան դեպքերը՝ 12:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, փետրվարի 28-ին, ժամը 11.00-ի դրությամբ, փաստացի բուժում է ստանում 8 088 հիվանդ: Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 894 588 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 419 832 դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 14% - ը), ընդ որում, ապաքինվել է 401 677 մարդ (95,6%), մահացել է՝ 8 461-ը (2%):



