Արմինֆո.2022 թվականի փետրվարի 25-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կթողարկի անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
AMANLBB2GER8 տարբերակիչ ծածկագրով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի փետրվարի 25-ից մինչև 2022թ.-ի մայիսի 18-ը ներառյալ հրապարակային առաջարկի միջոցով։
Լրացնելով համապատասխան հայտը և ներկայացնելով Բանկ՝ կարելի է ձեռք բերել դրամային պարտատոմսերը, որոնց վերաբերյալ ամբողջական ինֆորմացիան (տարբերակիչ ծածկագիր, անվանական արժեք, քանակ, տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն, արժեկտրոնի վճարման օր և պարտատոմսերի մարման օր) կարտացոլվի Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում։
IDBank-ի 2022թ․ երկրորդ թողարկման դրամային պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 23 հուլիս 2021 թվ. թիվ 1/392Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարող եք ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում: