Արմինֆո. Առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում, ինչպես նաև եվրասիական ինտեգրման շրջանակներում ղազախահայկական համագործակցության զարգացման հարցեր են քննարկվել Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում ՂՀ դեսպանատան մամլո ծառայությունը, Իմանբաևը տեղեկացրել է Ղազախստանի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին, որոնք ուղղված են բնակչության բարեկեցության և կենսամակարդակի բարձրացմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի քաղաքական եւ ժողովրդավարական բարեփոխումների կուրսի պարզաբանմանը, ինչպես նաեւ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը եւ ղազախական միջազգային պարտավորությունների անսասանությանը:
Իր հերթին՝ հայկական կողմն իր աջակցությունն է հայտնել Ղազախստանի ղեկավարության քաղաքականությանը և պատրաստակամություն հայտնել հետագայում ամրապնդել փոխշահավետ հարաբերությունները մեր երկրների միջև: Կողմերը քննարկել են Նուր-Սուլթան քաղաքում ս. թ. փետրվարի 24-25-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանի պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 18.3 մլն դոլար ՝ տարեկան 48.6% աճով: Մասնավորապես, արտահանումը կազմել է 10.5 մլն դոլար՝ տարեկան 59.5% աճով, իսկ ներմուծումը ՝ 7.8 մլն դոլար ՝ տարեկան 36% աճով ։