Արմինֆո.Հայկական ավիափոխադրողները ներկայումս թռիչքներ չեն իրականացնում դեպի Ուկրաինա եւ Ռուսաստանի օդանավակայաններ, որտեղ ժամանակավորապես դադարեցվել է աշխատանքը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
Ը մայրաքաղաքի օդանավակայանի առցանց չվացուցակի, ռուսական S7 ավիաընկերության կողմից իրականացվող չվերթը Կրասնոդարից "Զվարթնոց" միջազգային օդանավակայան է ժամանել տեղական ժամանակով ժամը 03:50-ին և հետ է մեկնել 04:52-ին: Ռուսական PegasFly եւ «Ազիմուտ» ավիաընկերությունների կողմից իրականացվող հաջորդ չվերթները, որոնք նախատեսված են արդեն օրվա երկրորդ կեսին՝ երեկոյան մոտ, ՔԱԿ ներկայացուցչի խոսքով, ամենայն հավանականությամբ, կչեղարկվեն: "Տվյալ չվերթերի, ինչպես նաև Կիև-Երևան-Կիև չվերթի չեղարկման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա։ Սակայն, տրամաբանությունը հուշում է, որ դրանք չեղյալ կհայտարարվեն", - ասել է Աղաբեկյանը։
"Ռոսավիացիայի" որոշման համաձայն, Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման առնչությամբ 2022 թվականի փետրվարի 24-ից, Մոսկվայի ժամանակով 03:45-ից, Ռուսաստանի հարավում գտնվող մի շարք օդանավակայաններ թռիչքները ժամանակավորապես սահմանափակված են: Սահմանափակումը գործում է մինչեւ 2022 թվականի մարտի 2-ը՝ ժամը 03:45-ը: Ժամանակավորապես դադարեցվել է Ռոստովի (Պլատով), Կրասնոդարի (Պաշկովսկի), Անապայի (Վիտյազևո), Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը: Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները խորհուրդ չեն տալիս մոտակա չվերթների ուղեւորներին եւ դիմավորողներին ժամանել օդանավակայաններ: Օդանավակայանների եւ ավիաընկերությունների աշխատանքի ժամանակացույցի բոլոր փոփոխությունների մասին պետք է ճշտել օդանավակայանների եւ ավիաընկերությունների պաշտոնական կայքերում՝ ներառյալ սոցիալական ցանցերը:
"Ուկրաերորուխի" մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Ուկրաինան փակել է օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար։ Ուկրաինայի օդային տարածքի օգտագործման վերաբերյալ փոփոխությունների մասին լրացուցիչ կտեղեկացվի։